Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ

Երաժիշտ, պրոդյուսեր

Ասատուր Ասատրյան

Ծնվել է 1960թ. մայիսի 30-ին, Երևանում: 1967-79թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1980-85թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ալտահար, նվագախմբի մենակատար և դասատու որակավորմամբ: 1985-87թթ աշխատել է Արտաշատի Նորաշեն գյուղի երաժշտական դպրոցում` որպես դասատու: Այդ տարիներին աշխատել է նաև Երևանի կոնսերվատորիայում` որպես համերգային գործունեության բաժնի պետ: 1987-92թթ դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1995-2019թթ եղել է Հայաստանի Երգի պետական թատրոնի տնօրենը: Իր տնօրինության օրոք նախաձեռնվել և անց են կացվել «Ասուպ» ամենամյա մրցանակաբաշխությունը, «Ընծա» ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնը (Արցախ), «Փյունիկ» հաշմանդամ երեխաների համար կազմակերպված համերգները, համերգաշար ՀՀ և Արցախի զորամասերում, Արցախի անկախության և Շուշիի ազատագրման տարելիցին նվիրված համերգ-միջոցռումները, «Մենք վերանորոգում ենք մեր թատրոնը» խորագրով 10 համերգ Երևանի Ա.Խաչատրյանի համերգասրահում: 1997թ-ից եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսերը: Իր պրոդյուսերական աշխատանքի շնորհիվ թողարկվել են նվագախմբի երեք ձայնասկավառակները, որոնցից երկուսը ԱՄՆ-ում «Armenian Music Awards» մրցանակաբաշխությանը արժանացել են մրցանակների` առաջինը` «Լավագույն հավաքածու», երկրորդը` «Լավագույն ֆոլկ-ջազ» անվանակարգերում: Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում կայացած Ա.Լևոնյանի, Շ.Պետրոսյանի, Արամոյի, Է.Պետրոսյանի, Զ.Բաբայանի թատերականացված մենահամերգների պրոդյուսերը: Այդ տարիներին կազմակերպել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի և ԱՄՆ-ի հայազգի ճանաչված երգիչների երկու համերգ ԱՄՆ-ի «Ալեքս» թատրոնի համերգասրահում: 2008թ-ից եղել է Ինգա և Անուշ Արշակյանների պրոդյուսերը: Նույն թվականին հայկական ջազի 70-ամյակի առթիվ բացվել է «Հայկական ջազը 70 տարեկան է» հասարակական կազմակերպություն, որի տնօրենն է եղել: Որպես պրոդյուսեր հանդես է եկել մի շարք միջոցառումներում և համերգներում` «Հայկական Ջազ 70», «Մարտին Վարդազարյան-70», համաշխարհային համբավ ունեցող աստղերի` Ջերի Բերգոնզիի, Ալ Ջերոյի, Նինո Կատամաձեի, Գեորգի Գարանյանի, Իգոր Բուտմանի, Ջորջ Բենսոնի, «Շակատակ» խմբի մենահամերգներ, «Կոստանտին Օրբելյան-80» և այլն: 2010թ. կազմակերպել է Տիգրան Համասյանի մենահամերգը Երևանում: 2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: 2011թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար