ԵԼԵՆԱ ԵՍԱՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1980թ. մարտի 19-ին, Երևանում: 1997-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: 2000թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Վ.Գուրկինի «Прибайкальская кадриль» (Մակեևնա), Ա.Ցագարելիի «Խանումա» (Գուլիկո Մախնաձե), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Նաստենկա), Ա.Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» (Տուրուսինա), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Դոննա Վինչենցա), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Տուգոուխովա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Եվգենիա Պետրովնա), Գ.Սլուցկու «Վեց ուտեստ օլիգարխի համար» (Մայր), Վ.Ռոզովի «Խլաահավի բույնը» (Վերա Վասիլևնա), Հ.Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» (Մայր թագուհի), Ս.Մարշակի «Կատվի տունը» (Խոզ) և այլն: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղացել է նաև «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ: Նկարահանվել է Ս.Բաբայանի «Խենթ հրեշտակը», Ա.Ավետյանի «Սուրբ եղիցի անունը քո», Վ.Խաչատրյանի և Ա.Մարությանի «Ալա Բալա Նիցա», Գ.Կիրակոսյանի «Կորած և մոլորված Հայաստանում», Ռ.Նահապետովի «Իմ մեծ հայկական հարսանիքը» և այլ ֆիլմերում, «Այսպես էլ ապրում ենք», «Կարգին սերիալ» հեռուստասերիալներում, գովազդային և տեսահոլովակներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար