ՄԱՐԻՆԱ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր

Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: Հաղորդավար, դերասանուհի Նարինե Սուլթանյանի քույրն է: 1993թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1993-97թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2001թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժինը: Զուգահեռ սովորել է «Sticting Caucasus Foundation. British Council»-ի արտ-մենեջմենթի ֆակուլտետում, վերապատրաստվել է արտասահմանում: 1998-2000թթ աշխատել է «Կադանս» երաժշտական կենտրոնում` որպես համերգային մենեջեր, 1999-2002թթ` Երևանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում և Արամ Խաչատրյան համերգասրահում` որպես ադմինիստրատիվ աշխատակից (հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժին): 2001-03թթ «Պրոմեթևս» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Դասական երաժշտության ժամ» հաղորդումը, միաժամանակ հանդիսացել է նույն ալիքով հեռարձակվող «Պոդիում Արտ» նախագծի համահիմնադիրն ու պրոդյուսերը: 2001-02թթ ընդգրկված է եղել «Քեզ քրիստոնյա Հայաստան», Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների աշխատանքային կոմիտեի կազմում: 2002-04թթ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում` նախ որպես նախարարի առաջին օգնական, ապա` հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վերլուծական կենտրոնի վարչության պետ: 2004թ. աշխատել է «Հովնանյան Ինթերնեյշնըլ» հայ-ամերիկյան ընկերությունում` որպես գլխավոր մենեջեր: 2006-11թթ եղել է «Աբաժուր» խանութների ցանցի հիմնադիրը: 2011թ. եղել է «Ջազզվե» սրճարանների ցանցի արտ-տնօրենը, 2012թ.` «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և նույն ընկերությանը պատկանող «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս»-ի գլխավոր տնօրենը, որին պատկանում են «TV մոլ», «Նանե» և «Ես» պարբերականները: 2013թ-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նանե» հեռուստանախագծի հեղինակն ու պրոդյուսերն է, 2014թ-ից` «Կուլտուրալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրենը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար