
Ավետիս Խորասանճյան
Երաժշտագետ

Բարսեղ Աբովյան
Դերասան

Եղիա Սիրվարդ
Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան
Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր
Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան
Բանաստեղծ

Նինա Գարսոյան
Պատմաբան, արևելագետ

Անժելա Աթաբեկյան
Քանոնահար

Մարիամ Պետրոսյան
Հաղորդավար

Էռնեստ Դուլգարյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Դանիելյան
Դերասանուհի

Անահիտ Առուշանյան
Դաշնակահար
ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆ

12 հունիս, 1930 - 5 օգոստոս, 2014
Ծնվել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: Վաղ հասակում տեղափոխվել է Բեյրութ, որտեղ ուսուցանել է Էդուարդ Տարոնյանի և Բարսեղ Կանաչյանի մոտ: Միշտ երախտագիտությամբ է հիշել իր ուսուցիչներին, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա ձևավորման և կայացման վրա: 13 տարեկան հասակում տեղափոխվել է Հալեպ, որտեղ 1954թ. ավարտել է Մելգոնյան հայկական վարժարանը` Վահան Պետելյանի դասարանը, որից հետո ուսումը շարունակել է Փարիզում: Որպես օպերային երգիչ, համերգներով հանդես է եկել Նիկոսիայում, Աթենքում, Բեյրութում, Հալեպում, Կահիրեում, Փարիզում և այլ քաղաքներում: Դասավանդել է Նիկոսիայի Մելգոնյան վարժարանում և ղեկավարել է վարժարանի երգչախումբը: 46 տարի Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնադրել և հեռարձակել է հայկական հաղորդումներ: Հեղինակել է մի շարք երգեր, կամերային, սիմֆոնիկ երաժշտություններ, օրատորիաներ, որոնք կատարվել են աշխարհի մի շարք երկրներում` Տոկիոյում, Փարիզում, Կիպրոսում, Լիբանանում, ԱՄՆ-ում և արժանացել է մրցանակների: Եղել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որն իր համերգներով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում: Վերոհիշյալ համույթը ղեկավարել է հիմնադրման օրից մինչև կյանքի վերջը: Մահացել է Նիկոսիայում: