Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ԿԱՐՈ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Պարուսույց, պրոդյուսեր

Ծնվել է 1955թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը: 1977-79թթ աշխատել է «Հայհամերգ» միավորումում` որպես մենապարող: Այդ ժամանակահատվածում առաջին քայլերն է արել նաև` որպես բեմադրող: 1981թ. ավարտել է Երևանի նորաբաց էստրադային և կրկեսային արվեստի ստուդիան` որպես էստրադային պարերի մասնագետ: Մինչ 1983թ. աշխատել է տարբեր պրոֆեսիոնալ էստրադային կոլեկտիվներում` որպես մենապարող և բեմադրող: 1983թ. հիմնադրել է «Արայի Դանս Շոու» ժամանակակից պարերի կոլեկտիվը: 1985թ. ստացել է օրիգինալ համարներ բեմադրողի որակավորում: Նույն թվականից սկսել է աշխատել Երևանի Էստրադային և ջազային արվեստի քոլեջում` որպես պարային բաժնի ղեկավար: 1986թ. աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումների բեմական շարժումը և պարերը` Ս.Ստրատիևի «Ավտոբուս», Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար», Պ.Սևակի «Անվերջ վերադարձ», Վ.Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» և այլն: 1981-92թթ պայմանագրային հիմունքներով աշխատել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հայաստանի ազգային հեռուստատեսությունում, Երևանի պետական կրկեսում, Մնջախաղի և այլ թատրոններում: 1992թ. ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նույն թվականին հիմնադրել է «KK modern dance studio» պարային ստուդիան և ղեկավարել այն մինչ 2000թ.: Այդ ընթացքում բեմադրել է մանկական մյուզիքլներ, բեմական և հեռուստատեսային շոու-ծրագրեր` «Little Stars», «Շարմ TV», «Չախ-չախ թագավոր» և այլն: 1992-98թթ եղել է «Երաժշտական փոստարկղ» երգիծական թատրոնի բեմադրող ռեժիսորը, որի ընթացքում բեմադրել է 6 երգիծական երաժշտական շոուներ: 2000թ. հիմնադրել է «Դեմք» ընկերությունը, որի նախագծերից են` Հայկական «Դեմք» երգիծական մրցանակաբաշխությունը (2003թ.), «Demq TV» (2004թ.), «Demq Telethon» (2007թ.), «10-th Anniversary of Demq Show» (2010թ.) երգիծական շոու-ծրագրերը, որոնց պրոդյուսերն է եղել: 2007թ. եղել է նաև «Armenian Comedy Awards» մրցանակաբաշխության հիմնադիրն ու պրոդյուսերը: Որպես պրոդյուսեր հանդես է եկել նաև մի քանի ֆիլմերում` «Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած և մոլորված Հայաստանում», «Տոմս դեպի Վեգաս»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար