Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դերասան, գրող, թարգմանիչ

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 26-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1993-95թթ սովորել է տեղի դրամատիկական ստուդիայում, 1997-2001թթ` Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժնում: 1995թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ), «Լիր արքա» (Կորնվոլի դուքս), Ա.Չեխովի «Առաջարկություն» (Իվան Վասիլևիչ), Հ.Մաթևոսյանի «Ալխո» (Հովիկ), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Բորիս Գրիգորիչ), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Կոտե), Ա.Պետրոսյանի «Աբգար դպիր» (Աղեքսանդր երեց), Գ.Մահարու «Կուզիկն ու Ոսկեմազիկը» (Արքայազն), Լ.Ռիչարդսոնի «Անտառի զավակները» (Դիկոն), Հ.Կալաուի «Կոշկավոր կատուն» (Կոշկավոր կատու) և այլն: 2000թ. որպես արձակագիր արժանացել է «Դարավերջի համաքաղաքային փառատոների», 2003թ. որպես ասմունքող` միջմարզային փառատոնի դափնեկրի կոչումներին, 2006թ.` Երիտասարդական թատերական փառատոնի մրցանակին` Լուի Սաբատիեի դերակատարման համար (Ռ.Լամուրեի «Ախ, փարիզուհիներ, փարիզուհիներ»): 2003թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: 2005թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է և ընտրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահ: Հեղինակել է գրականագիտական հոդվածներ, պիեսներ, հեքիաթներ, սատիրաներ, որոնք տպագրվել են ավելի քան տասը անթոլոգիաներում, ալմանախներում, հանրապետական գրական մամուլում` «Դրամատուրգիա», «Գրական թերթ», «Նարցիս», «Գարուն», «Գրեթերթ», «Երկունք», «Պըլը Պուղի» և այլն: Տպագրվել է նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հայկական հանդեսներում: Թարգմանել է Վ.Սարոյանի, Օ.Ուայլդի, Լ.Կարավայի, Ա.Սարոյանի, Ի.Շամատավայի և այլ գրողների երկեր: 2009թ. նշանակվել է ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, որին կից դրամատիկական ստուդիայի ղեկավարն է նաև, իսկ 2012թ.` միության երիտասարդության հարցերով պատասխանատու քարտուղար: 2011թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի: 2012թ. նրա թարգմանությամբ տպագրվել է Վ.Սարոյանի «Բան ունեմ ասելու» հինգ պիեսների գիրքը: Նույն թվականից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա հեքիաթ-պիեսները բեմադրվել են մի քանի թատրոններում: Արժանացել է մի շարք մրցանակների` «Հայաստան 2020», «Զարթոնք», «Նարցիս» հանդեսի մրցանակ և այլն: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում` «Գարեգին Նժդեհ», «Այդ ես չեմ», «Հոգեգարը» և այլն: 2013թ. տպագրվել է նրա «Հոգեվիճակ 13» գիրքը, որն արժանացել է մրցանակի: 2015թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, արժանացել մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության գրական մրցանակին: 2016թ. արժանացել է «Գրական մրցանակաբաշխություն - 21-րդ դար» համահայկական մրցանակաբաշխության մրցանակի, 2017թ.՝ Հովհաննես Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոնի մրցանակին և երևանյան Գրքի առաջին փառատոնի մրցանակին՝ մանկապատանեկան անվանակարգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար