Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ՖՐՈՒՆԶԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1988թ. հունիսի 1-ին, Երևանում: 1995-96թթ սովորել է Վիլնյուսի Վինգիսի անվան թիվ 5, 1996-2002թթ` Երևանի Ա.Շիրվանզադեի անվան թիվ 21, 2002-05թթ` Ժամկոչյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցներում, 2005-06թթ` Երևանի Մ.Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետոմ: 2008թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետ, 2009թ. տեղափոխվել դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժին, որն ավարտել է 2012թ.: Ուսման տարիներին եղել է ինստիտուտի ուսանողական խորհրդի քարտուղարը, փոխնախագահը, ապա` ինստիտուտի խորհրդի անդամ: 2009-10թթ անցկացրել է «Գիսանե» ներբուհական թատերական փառատոնը: 2009թ. հիմնել է «Դ’արտ» թատրոնը, որի շրջանակներում բեմադրել է «Կապտուկներ հոգուն» հոգեբանական դրամա ներկայացումը: 2010թ. Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում բեմադրել է «Արհեստական արբանյակը» ներկայացումը, 2012թ.` «Բուռլեսկ» կաբարե երաժշտական ներկայացումը: Նույն թվականին եղել է «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի կամավոր խմբի ղեկավարը: 2011թ. հիմնադրել է www.tatron.info հայկական թատերական կայքը: 2011-12թթ աշխատել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը ՏՍՏ-ների շրջանում Շիրակի և Լոռու մարզերում» ծրագրի Լոռու մարզի աութրիչ: 2012թ. հիմնադրել է հայկական թատերական «Օնլայն» մրցանակաբաշխությունը: 2012-13թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալի ռեժիսորի օգնականը: 2013թ-ից «ԱրտՖեստ» հանրապետական երիտասարդական բաց փառատոնի PR խմբի ղեկավարն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար