ՌԱԶՄԻԿ ԱՐՈՅԱՆ

Դերասան

15 հոկտեմբեր, 1947 - 8 սեպտեմբեր, 2010

Ծնվել է Թեհրանում: Նախադպրոցական տարիքում հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան թատերական խմբակ: 1967թ. տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Վ.Աճեմյանի անվան ստուդիա: Հենց սկզբից աչքի է ընկել դերասանական ձիրքով, եղել է Վ.Աճեմյանի սիրված ուսանողը: Ավարտելուց հետո, երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում: Այնուհետև աշխատել է «Նորք» երիտասարդական թատրոնում: Բեմում մարմնավորրել է բազմաթիվ հիշվող կերպարներ: Խաղացել է Մ.Գորկու «Հատակում» (Սատին), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի) և այլ ներկայացումներում: Նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական և կարճամետրաժ հայկական ֆիլմերում: Նրան հատկապես մեծ համբավ է բերել «Թթենի» (1979թ.) կարճամետրաժ ֆիլմը: Նկարահանվել է «Կոմիսար Մհերի արկածները» (1973թ.), «Կարծր ապար» (1974թ.), «Արևիկ» (1978թ.), «Յոթ սարից այն կողմ» (1980թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլ ֆիլմերում, «Բումերանգ» կինոալմանախում: Կյանքի վերջին շրջանում նկարահանվել է հեռուստասերիալներում` «Ճակատագրի գերիները», «Որոգայթ», «Դժբախտ երջանկություն»: Մի քանի տարի ապրել է ծերանոցում, բոլորից լքված: Մահացել է Երևանում, թոքերի քաղցկեղից:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար