Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Ծնվել է 1974թ. փետրվարի 25-ին, Երևանում: Կրկեսի արտիստ, բեմադրիչ Սոս Պետրոսյանի դուստրն է: 1991թ. ավարտել է Երևանի թիվ 189 միջնակարգ դպրոցը: 1985թ-ից հաճախել է Երևանի Ալյումինագործների մշակույթի պալատի կրկեսային ստուդիան, որի կազմում հյուրախաղերով հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում: 1995թ. ավարտել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադայի և կրկեսի բաժինը, ստանալով «կրկեսի և էստրադայի դերասան» որակավորում: 1994-95թթ որպես աճպարար պրակտիկ դասընթացներ է անցել Մոսկվայում, հայտնի աճպարար Հարություն Հակոբյանի մոտ, իսկ որպես կենդանավարժ, 2000-01թթ Մոսկվայում մասնակցեել է ՌԴ ժողովրդական արտիստ Միքայել Բաղդասարովի ղեկավարությամբ տեղի ունեցող դասընթացներին: 1995-98թթ աշխատել է Մոսկվայի «Յուրի Նիկուլինի» անվան կրկեսում` որպես օրիգինալ ժանրի դերասանուհի: 1998թ. Մոսկվայի «կրկեսի և էքսցենտրիկայի թատրոն» խմբի հետ հայկական կրկեսային արվեստն է ներկայացրել աշխարհի շուրջ 15 երկրներում, միաժամանակ հանդիսանալով Երևանի պետական կրկեսի մենակատար: Հայաստանի ազգային կրկեսում որպես աճպարար և օրիգինալ ժանրի դերասան ելույթ է ունեցել ԱՊՀ-ի տարբեր դերասանների հետ համատեղ Երևանում տեղի ունեցող ներկայացումներին: 2003թ. աճպարարության հետ համատեղ ստեղծել է «Կենդանիների աշխարհում» հայտնի համար-տեսարանը և ելույթ է ունեցել կրկեսում` հանդիսանալով վերոհիշյալ ծրագրերի հաղորդավարն ու բեմադրիչը: Նույն թվականից համատեղության կարգով հանդիսանում է նաև Երևանի կրկեսին կից Լ.Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի գեղարվեստական ղեկավարը: 1995թ-ից բարեգործական ծրագրով ելույթ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր զորամասերում, մանկատներում, դպրոցներում և մանկապարտեզներում: Կրկեսային ստուդիայում ընդգրկելով կրկեսային արվեստի բոլոր ժանրերը` բեմադրել է բազմաթիվ համարներ, որոնք ընդգրկվել են Երևանի կրկեսում տեղի ունեցող ներկայացումների խաղացանկում: Որպես դերասան ելույթ ունենալով աշխարհի տարբեր կրկեսներում` կրկեսի մասին դասախոսություններով և ելույթներով ներկայացել է ինչպես սփյուռքի, այնպես էլ տեղի արվեստի ինստիտուտների ուսանողներին, մամուլին և հեռուստատեսության հանդիսատեսին: Վերոհիշյալ աշխատանքները լուսաբանվել են ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան երկրների բազմաթիվ թերթերում և ամսագրերում: Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի կրկեսային գործիչների միության անդամ: Որպես աճպարար և օրիգինալ ժանրի դերասան` Մոսկվայի, Տոկիոյի և Փարիզի կրկեսային միջազգային փառատոներում արժանացել է դափնեկրի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար