ՀԵՆՐԻԿ ՆԻԿՈՅԱՆ

Գեղանկարիչ, դիզայներ

Ծնվել է 1936թ. մայիսի 17-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1962թ. ավարտել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանը: 1963-58թթ և 1970-73թթ եղել է ԽՍՀՄ տեխնիկական գեղագիտության ԳՀԻ Հայաստանի մասնաճյուղի բաժնի վարիչը: 1966թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1992թ-ից` պրոֆեսոր): Գեղարվեստական ապակու, գեղանկարչության, դիզայնի բնագավառներում ստեղծել է ուշագրավ կոմպոզիցիաներ, հաստոցաշինական դիզայնի բարձրարժեք նախագծեր: Գործերից են` «Տիեզերք» (1963թ., Երևան), «Փյունիկ թռչուն» (1980թ., Գյումրու դրամատիկական թատրոն): 1985-95թթ մի շարք աշխատանքներ կատարված է փորձարարական եղանակով, նոր տեխնոլոգիական հնարավորություններով: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սարդարապատում (Հայաստանի ազգագրության պետական թանգարան, 1979թ., 1981թ.), Երևանում (1986թ., 1996թ.): 1978թ. պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե, բրոնզե մեդալներով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար