ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Ջութակահար

15 սեպտեմբեր, 1871 - 23 փետրվար, 1942

Ծնվել է Սիմֆերոպոլում: 1894թ. ավարտել Պետերբուրգի կոնսերվատորիան: 1895թ. կատարելագործվել է Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոցում: 1895-1942թթ դասավանդել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (1908թ-ից` պրոֆեսոր), ղեկավարել լարային քառյակի դասարանը: Կատարողացանկում եղել են հայ, ռուս, եվրոպական կոմպոզիտորների, նաև սեփական («Արևելյան կապրիս», էտյուդ, Քայլերգ և այլն) երկեր: Նրան են նվիրված Ա.Լյապունովի Ջութակի կոնցերտը, Յա.Վիտոլի «Լատիշական ֆանտազիան», Ա.Սպենդիարյանի Ջութակի և դաշնամուրի ռոմանսը, Կանցոնետը: 1932-37թթ եղել է Համամիութենական երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ: 1923թ. համերգներով հանդես է եկել Երևանում և Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1937թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Տաշքենդում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար