ՏԻԳՐԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Օպերային երգիչ

14 մարտ, 1878 - 7 սեպտեմբեր, 1954

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1890-96թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ ձեռք է բերել նաև երաժշտական պատրաստություն, աշակերտել է Մակար Եկմալյանին: 1897-98թթ ուսումը շարունակել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1898-1906թթ` Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ Ս.Գաբելի դասարանում: 1907-08թթ կատարելագործվել է Միլանում, Կաստելլանոյի մոտ: Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Երգացանկում եղել են եվրոպացի, ռուս (Պ.Չայկովսկի, Ս.Ռախմանինով) և հայ (Կոմիտաս, Ա.Սպենդիարյան, Ա.Մայիլյան) կոմպոզիտորների ռոմանսներ, հայկական ժողովրդական և աշուղական երգեր (հատկապես հռչակվել է «Կռունկ» և Սայաթ-Նովայի երգերի կատարումներով): 1913-18թթ Թիֆլիսում, 1918-21թթ Աստրախանում և Արմավիրում կազմակերպել և ղեկավարել է ժողովրդական կոնսերվատորիաներ: 1922թ-ից դասավանդել է Երևանի Երաժշտական ստուդիայում, 1926թ-ից` Բաքվի Հայարտան երաժշտական դպրոցում, հայկական դրամատիկական թատրոնին կից երաժշտական ստուդիայում, ֆիլհարմոնիայում, երաժշտական ուսումնարանում և կոնսերվատորիայում, 1949թ-ից` Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Սաներից են եղել Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը, Բելլա Դարբինյանը և այլք: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար