ՄԱՐԻ ՆՎԱՐԴ

Դերասանուհի

29 օգոստոս, 1853 - 10 հունիս, 1885

Մարի Գարայան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1869թ. Թովմաս Ֆասուլյաճյանի շրջիկ թատերախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում: 1870-ականների սկզբին հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874-78թթ` Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ Խաղացել է հիմնականում լիրիկական հերոսուհիների դերեր` հայ պատմահայրենասիրական ողբերգություններում, արևմտաեվրոպական մելոդրամաներում և այլն: 1881-82թթ հանդես է եկել Թիֆլիսի հայ թատերախմբում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Սոֆիա), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Ջեսիկա), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մարքրիտ), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Ագաֆիա Տիխոնովնա), «Ռևիզոր» (Աննա Անդրեևնա), Կամոլետտիի «Քույր Թերեզա» (Քույր Թերեզա) և այլն: Հետագայում եղել է Մարտիրոս Մնակյանի թատերախմբի առաջատար դերասանուհին: Դերասանուհու լավագույն դերը համարվել է Մարգարիտ Գոթիեն (Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»): Նրա դերակատարումներին հատուկ են եղել հուզական հագեցվածությունը, պարզությունն ու անկեղծությունը: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար