Հովսեփ Գաթըրճյան

Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Հարությունյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Մանուչարյան

Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

Սարգիս Կարեյան

Բանաստեղծ

Մարիետա Գասպարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Տաթևիկ Ղազարյան

Դերասանուհի

Լևս Դավթյան

Դերասան

Գարեգին Քևնակսզյան

Կլառնետահար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԻՖՅԱՆ

Դերասան

23 մարտ, 1879 - 9 հուլիս, 1937

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1892-94թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Բեմական գործունեությունն սկսել է 1897թ., Թիֆլիսում, Յոհանի դերով (Ֆ.Կարեևի «Չարագուշակ քայլ»): 1899-1903թթ աշխատել է Հայ դերասանական խմբում: Հյուրախաղերով շրջագայել է Ալեքսանդրապոլում, Շուշիում, Արմավիրում, Մոզդոկում, Աստրախանում և այլուր: Հետագա տարիներին աշխատել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության խմբում, խաղացել մի շարք ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սարգիս), «Պեպո» (Գիքո, Պեպո), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Կիպար, Օգսեն, Պաղտասար), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան), Վ.Փափազյանի «Ժայռ» (Ալեքսանդր) և այլն: Այդ և հետագա տարիներին դարձել է 20-րդ դարի հայ խոշորագույն շեքսպիրյան դերասաններից մեկը: Եղել է թատերական գործի կազմակերպիչ: 1909-10թթ Օլգա Մայսուրյանի, Օվի Սևումյանի հետ խումբ կազմած շրջագայել է Թուրքիայի քաղաքներում` Կ.Պոլիս, Իզմիր և այլուր: 1911թ. նրա գլխավորությամբ հայ դերասանների մի խումբ առաջին անգամ ելույթ է ունեցել Վանում, Աղթամարում, Հին Բայազեթում: 1912թ. մասնակցել է Հայ դերասանական խմբի Մոսկվայում և Պետերբուրգում տված հյուրախաղերին: 1912-15թթ աշխատել է Բաքվի Հայոց կուլտուրական միության թատերախմբում: 1914թ. խումբ կազմած կրկին շրջագայել է Թուրքիայի հայաշատ քաղաքներում: 1915թ. Հայոց Մեծ եղեռնից հետո, դերասանի խաղացանկը էական փոփոխություն է կրել: Բեմականացրել ու բեմադրել է Րաֆֆու «Խենթ»-ը, «Դավիթ Բեկ»-ը, «Ջալալեդդին»-ը և այլ վեպեր ու խաղացել գլխավոր դերերում: 1916-20թթ նրա գործունեության հիմնական ասպարեզը դարձել է Հայաստանը` Երևան, Ալեքսանդրապոլ, Կարս և այլուր: Գործունեություն է ծավալել նաև սփյուռքում: 1920թ., երբ թուրքերը կրկին մտել են Ալեքսանդրապոլ, դերասանը մեկնել է Կ.Պոլիս, ապա` Բուխարեստ: 1921թ. հաստատվել է Նյու Յորքում: ԱՄՆ-ում կազմակերպել է «Զարիֆյան», «Հայ արվեստ», «Նոր այգ» և այլ թատերախմբեր: 1923-25թթ ԱՄՆ-ում գործել է Հովհաննես Աբելյանի հետ: 1925-29թթ ելույթներ է ունեցել Ռումինիայում (Կոնստանցա, Բուխարեստ), Եգիպտոսում (Ալեքսանդրիա, Կահիրե), Ֆրանսիայում (Մարսել, Փարիզ): 1932-36թթ հանդես է եկել Հարավային Ամերիկայում` Սան Պաուլոյում, Մոնտեվիդեոյում և Բուենոս Այրեսում: Մահացել է ԱՄՆ Ուոլըսթոն քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար