Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ԹԱՄԱՐ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի

4 հունվար, 1901 - 6 հոկտեմբեր, 1978

Ծնվել է Բաքվում: Եղել է երգիծաբան Կոստանդին Մելիք-Շահնազարյանի դուստրը: 1922թ-ից սովորել է Երևանի երաժշտական ստուդիայում` Ա.Բաբալյանի դասարանում: 1931թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան՝ Հ.Կագարյանի դասարանը: 1932-48թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշի մայր), Խոջա-Էյնաթովի «Նամուս» (Մարիամ), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Կոմսուհի), «Եվգենի Օնեգին» (Լարինա), Վերդիի «Աիդա» (Ամներիս), Գունոյի «Ֆաուստ» (Զիբել) և այլն: Եղել է Ա.Սպենդիարյանի Ալմաստի դերերգի առաջին հայ կատարողը: 1945-78թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1953-77թթ, ընդմիջումներով, եղել է մեներգեցողության ամբիոնի վարիչը (1961թ-ից` պրոֆեսոր): Աշակերտներից են եղել Գոհար Գալաչյանը, Արշավիր Կարապետյանը, Ի.Այդինյանը, Ա.Գույումջյանը, Ե.Վարդանյանը, Ս.Կոլոսարյանը, Վ.Հարությունովը, սփյուռքահայերից՝ Ա.Դեդեյանը: Հեղինակել է ձայնամշակման և մանկական ձայնի պահպանման տարբեր հարցերի մասին գիտամեթոդական աշխատանքներ, «Կոմիտասի տասն պատվիրանները երգչին» գիտական հոդվածը («Կոմիտասական», 1981թ.) և ուսումնամեթոդական ձեռնարկներ («Վոկալ-մանկավարժական երկացանկ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից», 1968թ. և այլն): 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար