Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎԱՉԵ ՇԱՐԱՖՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1966թ. փետրվարի 11-ին, Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1992թ.` ասպիրանտուրան՝ Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ: 1992-96թթ դասավանդել է Երուսաղեմի Հայոց ժառանգավորաց ճեմարանում , ուր նաև հեղինակել է սուրբ Թափորագրքի երգեցողությունների մասը Երուսաղեմի Սբ. Հարության Տաճարի արարողությունների համար: 1997թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: Հեղինակել է ավելի քան ութսուն ստղծագործություններ, այդ թվում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային, ինչպես նաեւ «Աբգար Արքա» օպերան , «Երկրորդ լուսինը» բալետը, ֆիլմերի, թատերական ներկայացումների համար գրված երաժշտություններ: Գրել է Սիմֆոնիա (1990թ.), Կոնցերտ լարայինների, «Կոնցերտ-սերենադ» ջութակի և լարայինների, Կոնցերտ սաքսոֆոնի, դաշնամուրի և լարայինների, «Տարվա եղանակներ»` 12 գործիքների, «Կոնչերտո գրոսսո», «Վահագնի ծնունդը» սոպրանոյի և ջութակի համար, կատարել հոգևոր երգերի մշակումներ: Կոմպոզիտորի երաժշտությունը կատարվել է Հայաստանում, ինչպես նաև միջազգային ամենահեղինակավոր դահլիճներում` ԱՄՆ-ում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում, Ավստրիայում, Թայլանդում, Լիբանանում, Շվեյցարիայում, Իսրայելում, Թայվանում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Անգլիայում, Հունաստանում և այլուր: Հաճախակի հյուր է եղել ժամանակակից երաժշտության փառատոներում ԱՄՆ-ում և Եվրոպայում: Նրա ստեղծագործությունները կատարվել են մի շարք ականավոր երաժիշտների կողմից, ինչպիսիք են Յո-Յո Ման, Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ»-ը, Էն Ակիկո Մայերսը, Հիլլիարդ անսամբլը, Բոստոնի Ժամանակակից սիմֆոնիկ նվագախումբը, Գիլ Ռոուզը, Սուրեն Բագրատունին, Ալեքսանդր Չաուշյանը, Մարիո Բրունելլոն, Մովսես Պողոսյանը, Կոլին Յակոբսենը, Ջորջ Փեհլիվանյանը, Էնդի Մայլսը, Նիլս Մոնկեմեյերը, Մաքսիմ Նովիկովը, Արթուր Ավանեսովը, Էնդրյու Արմստրոնգը, Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը, Ռոստոկի ֆիլհարմոնիան, Նյու-Յորքի Մետրոպոլիտան համերգային արտիստները, Սիցիլիայի, Մենսֆիլդի, Թուրինգերի, Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախմբերը, Թոնի Արնոլդը, Թեո Բլեքմանը, բազմաթիվ այլ նվագախմբեր, մենակատարներ, անսամբլներ: 2001թ-ից աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի կողմից ընտրվել է «The Silk Road Project»-ի պաշտոնական կոմպոզիտոր: 2002թ-ից համագործակցում է BMI երաժշտական միջազգային ընկերության հետ: Ձայնասկավառակները թողարկվել են Շվեդիայում, ԱՄՆ-ում՝ հեղինակավոր ստուդիաների կողմից:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար