Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՇԼԴՅԱՆ

Գեղանկարիչ

20 օգոստոս, 1900 - 1 ապրիլ, 1985

Գրիգոր Շիլդյան

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1919թ. մեկնել է Կ.Պոլիս, ապա` Վիեննա: Հաճախել է տեղի գեղարվեստի ակադեմիան: 1923թ-ից հաստատվել է Իտալիայում: Եղել է «Անի» խմբակցության և Հայ ազատ արվեստագետների միության անդամ: Հավատարիմ է մնացել դասական արվեստի (հատկապես` իտալացի նկարիչ Կարավաջոյի) սկզբունքներին, որոնք համադրել է ժամանակի գեղարվեստական խնդիրների հետ: Հեղինակել է թեմատիկ և խորհրդանշական հորինվածքներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Գործերից են` «Բաքոսը գինետանը» (1936թ.), «Խաբկանք» (1941թ.), «Թափառաշրջիկներ» (1942թ.), «Պատմության մի էջ» (1942թ.), «Ֆիլատելիստը» (1947թ.), «Գրքասերը» (1957թ.), «Գողերի դպրոցը» (1957թ.), «Երկու տարիք» (1957թ.), «Մոդեռնիստների դպրոցը» (1958թ.) և այլն: Նկարչի արվեստին բնորոշ են ձևերի պարզությունը, մեղմասփյուռ լուսաստվերը, ներհուն հայեցողականությունը, հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը: Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում ձևավորել է Կ.Վեբերի, Ս.Պրոկոֆևի, Գ.Դոնիցետտիի, Ֆ.Շուբերտի, Ի.Ստրավինսկու ստեղծագործությունների բեմադրությունները, նկարազարդել Լ.Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը (120 պատկերազարդ ջրաներկ թերթեր) և այլն: 1958թ. այցելել է Հայաստան, Սբ. Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել «Հայկական Աստվածամայրը» նկարը: Հեղինակել է աշխատություններ, որոնցից արժեքավոր է «Գեղանկարչության տրակտատը» (1976թ.): Անհատական  ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում (1926թ.), Փարիզում (1927թ.), Մոսկվայում (1982թ.) և այլուր: Գործերից պահվում են Հռոմի, Վատիկանի, Վենետիկի, Միլանի, Ֆլորենցիայի, Փարիզի, Բրյուսելի թանգարաններում և ՀԱՊ-ում: Մահացել է Հռոմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար