ԿԱՐՈ ՇԵԽՈՅԱՆ

Ճարտարապետ

13 սեպտեմբեր, 1923 - 8 մայիս, 2004

Ծնվել է Թիֆլիսում: 1953թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը: Աշխատել «Մոսպրոեկտ-1» ինստիտուտում: 1969թ-ից եղել է ճարտարապետանախագծային արվեստանոցի, 1986թ-ից` «Մոսպրոմպրոեկտի» ճարտարապետական արվեստանոցի (հետագայում` Շեխոյանի արվեստանոց) ղեկավարը: Հեղինակային խմբերի կազմում նախագծել է մի շարք խոշոր կառույցներ և քաղաքաշինական համալիրներ Մոսկվայի տարբեր շրջաններում` «Կրիստալ» գործարանը, Հոկտեմբերի 50-ամյակի անվան համամիութենական հեռուստակենտրոնը, բազմաթիվ շենքերով Կինոհամերգային դահլիճը, հյուրանոցներ և այլն, պիոներների պալատ Հանոյում, 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած Շիրակամուտի վերականգնման և բնակելի տների նախագիծ, Կիևում` Ռուսաստանի և Ուկրաինայի միավորման 300-ամյակի հաղթակամար, հուշարձաններ, մահարձաններ և այլն: 1994թ-ից եղել է ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների թղթակից անդամ, 1998թ-ից` ՄՃԱ պրոֆեսոր, 1999թ-ից` թղթակից անդամ, Մոսկվա քաղաքի պատվավոր շինարար: 1973թ. արժանացել է Ռուսաստանի Պետական, 1980թ.` ԽՍՀՍ նախարարների խորհրդի մրցանակների, 1985թ.` ճարտարապետության համաշխարհային Բիենալեի դիպլոմի: 1980թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2001թ.` ՌԴ Պետական մրցանակի: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար