Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ՇԱՔԱՐՅԱՆ

Գեղանկարիչ

25 սեպտեմբեր, 1906 - 1 դեկտեմբեր, 1982

Ծնվել է Բաքվում: 1934թ. ավարտել է Մոսկվայի Վխուտեինը: Դասավանդել է Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Օմսկի, Քիշնևի գեղարվեստի ուսումնական հաստատություններում, 1946թ-ից` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1963թ-ից` պրոֆեսոր, 1946-76թթ` գծանկարի ամբիոնի վարիչ): Ստեղծագործել է գրաֆիկայի և երփնագրի բնագավառներում: Գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի առաջատար ներկայացուցիչներից է հայ կերպարվեստում: Գործերից են` «Զանգվի ափին» (1946թ.), «Մարսիասը և Վեներան» (1950թ.), «Ինքնանկար» (1962թ.), «Դանթե» (1965թ.), «Հուդիթ» (1966թ.), «Ներկարար Հակոբը» (1967թ.) և այլն: Հեղինակել է նաև հորինվածքի, հեռանկարի, գծանկարի և գույնի մասին տեսական աշխատություններ: 1934թ-ից մասնակցել է միութենական և հանրապետական ցուցահանդեսների: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար