Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՄՇԻՆՅԱՆ

Գեղանկարիչ

9 փետրվար, 1856 - 1 փետրվար, 1914

Ծնվել է Թիֆլիսում: 1874-77թթ սովորել է տեղի գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցում, 1877-82թթ` Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1883թ. կատարելագործվել է Փարիզում, Մյունխենում, Վենետիկում: 1884թ-ից հաստատվել է Թիֆլիսում, դասավանդել Ներսիսյան, Գայանյան և Սբ. Նշան դպրոցներում, մշակել նկարչության դասավանդման ծրագրեր, կազմել և հրատարակել գծագրության ու հեռանկարի ձեռնարկ: Նկարչի արվեստին (կենցաղային ժանրի կտավ, բնանկար, դիմանկար) բնորոշ է իրականության հավաստի վերարտադրումը: Գործերից են` «Հին Թիֆլիս» (1887թ.), «Շեյթան բազար» (1890թ.), «Սանահինի կամուրջը» (1899թ.), «Լեռնցիների դադարը» (1902թ.), «Նկարչի մոր դիմանկարը» և այլն: Հայ իրականության մեջ առաջիններից է, որ ստեղծել է օֆորտի տեխնիկայով գրաֆիկական թերթեր (Պ.Պ.Չիստյակովի, Խ.Աբովյանի դիմանկարները, «Փոստատան բակում» բնանկարը): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913թ.), մահվան 40-րդ տարելիցին` Երևանում (1954թ.): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում (նաև իր դիմանկարը, գործ` Մ.Վռուբելի, 1883թ.). Թբիլիսիի պատմաազգագրական և թատերական թանգարաններում: Մահացել է Թիֆլիսում: