
Վասակ Մադաթյան
Դրամատուրգ

Նիկոլայ Մադաթով
Ճարտարապետ

Վաչե Բագրատունի
Դերասան

Լևոն Չիլինգիրյան
Ջութակահար, դիրիժոր

Շառլ Բերբերյան
Մուլտիպլիկատոր

Գարիկ Մաշկարյան
Ռեժիսոր

Վահրամ Սարգսյան
Կոմպոզիտոր

Լուսինա
Երգչուհի

Նառա Սարգսյան
Դերասանուհի

Սուրեն Առուստամյան
Երգիչ, կիթառահար
ՌՈՒԲԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

13 նոյեմբեր, 1900 - 14 օգոստոս, 1976
Ծնվել է Վրաստանի Սիղնաղ գյուղում: Եղել է երաժշտագետ Ալեքսանդր Շահվերդյանի եղբայրը: 1919-24թթ սովորել է Թիֆլիսի նկարչության և քանդակագործության դպրոցում` Եղիշե Թադևոսյանի դասարանում: Վաղ շրջանի կտավներում նկատելի է հակում դեպի դեկորատիվությունը` «Սաքսոնյան ճենապակի» (1925թ.), «Վենետիկ» (1926թ.): 1941թ. տեղափոխվել է Երևան: 1958թ-ից զբաղվել Է խեցեգործությամբ: Պատկերել Է Թիֆլիսի, Հայաստանի կենցաղը, բնությունը: Գործերից են` «Արագած» (1950թ.), «Ծծմբային բաղնիքները Թիֆլիսում» (1956թ.), «Հավլաբար» (1967թ.), «Աղավնաձոր» (1968թ.) երփնագրերը, «Հեծյալը» (1965թ.), «Փոքրիկ հովիվը» (1966թ.), «Կինտո» (1968թ.), «Երաժշտություն» (1973թ.), «Ոսկեվազցի աղջիկը» (1975թ.) խեցեգործական աշխատանքները: Երփնագրերն աչքի են ընկնում լոկալ գույներով, զարդանկարային պատկերմամբ, խեցեղեն աշխատանքները` արևելյան արվեստին հատուկ հագեցած ու գեղեցիկ ոճավորմամբ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: