Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԴՄԻՏՐԻ ՇԻԿԱՆՅԱՆ

Բալետի արտիստ, դիրիժոր

11 նոյեմբեր, 1901 - 1 հունիս, 1986

Ծնվել է Բաքվում: Եղել է բալետի արտիստ Լյուբով Վոյնովա-Շիկանյանի ամուսինը: 1920թ. ավարտել է Թիֆլիսի Պերինիի բալետի ստուդիան, 1938թ.` կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը: 1921-36թթ եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1936-41թթ` դիրիժոր, 1941-71թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: 1971-75թթ դասավանդել է Երևանի երաժշտամանկավարժական  ուսումնարանում: Հանդես է եկել հետևյալ բալետներում` Լ.Դելիբի «Կոպելիա» (Ֆրանց), Ց.Պունիի «Սապատավոր ձիուկը» (Իվանուշկա) և այլն: Ղեկավարել է Ա.Խաչատրյանի «Գայանե», Ա.Սպենդիարյանի «Խանդութ», Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» և այլ բալետներ, Դոլիձեի «Քեթո և Կոտե» օպերան: Եղել է նաև պարերի բեմադրողը: 1950թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար