
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԱՆԺԵԼԱ ՇԱՀՆԱԲԱԹՅԱՆ

5 փետրվար, 1925 - 15 փետրվար, 2008
Ծնվել է ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Կատարողական վարպետությունը ձևավորվել է Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի և Էդվարդ Մանուկյանի ղեկավարությամբ: 1941-70թթ եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1970-78թթ` Հայ-ֆիլհարմոնիայի առաջատար մենապարուհի: Պարուհու պարարվեստը առանձնացել է հայկական ժողովրդական պարի պլաստիկ, յուրօրինակ մարմնավորմամբ, ազգային վառ շեշտվածությամբ: Կատարել է «Ուզունդարա», «Նազելի», «Նազպար», «Նաիրի» և այլ պարեր: Ելույթ է ունեցել աշխարհի ավելի քան 30 երկրներում: 1957թ. Մոսկվայում դարձել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի դափնեկիր: 1980-85թթ եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգմավոր: 1959թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: