
Շահան Ջրպետյան
Լեզվաբան

Ստեփան Աղաջանյան
Գեղանկարիչ

Փառանձեմ
Դերասանուհի

Ալեքսանդր Աբարյան
Բեմադրիչ, դերասան

Ռուբեն Ստեփանյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Միքայել Խաչատրյան
Շեփորահար

Աիդա Բոյաջյան
Գեղանկարչուհի

Մանուել Ադամյան
Բանաստեղծ

Էռնա Յուզբաշյան
Երգչուհի

Արա Հայթայան
Գեղանկարիչ, արվեստաբան

Անժելա Սարգսյան
Դերասանուհի

Գայանե Հովհաննիսյան
Պարուհի
ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆ

13 հունվար, 1926 - 5 հոկտեմբեր, 2016
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Հաճախել է տեղի հանրակրթական և երաժշտական դպրոց: Սովորել է Եկատերինա Տեր-Ղուկասովայի ջութակի դասարանում: 1945-49թթ սովորել է Լենինականի երաժշտական ուսումնարանում: Դեռ ուսանողական տարիներից աշխատել է տեղի պետական թատրոնի նվագախմբում` որպես ջութակահար-կոնցերտմայստեր: 1951թ. տեղափոխվել է Երևան և սովորել պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Սովորելու տարիներին զուգահեռ աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն` որպես ջութակահար-կոնցերտմայստեր: 1956-59թթ աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում` որպես նվագախմբի արտիստ-ջութակահար: 1960թ-ից աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում` որպես թատրոնների և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի տեղակալ: 1969թ. փոխադրման կարգով նշանակվել է Երևանի թիվ 5 երաժշտական դպրոցի տնօրեն, որի ընթացքում իր նախաձեռնությամբ դպրոցն անվանվել է Միքայել Միրզայանի անունով: Մինչ 2006թ. աշխատել է տարբեր դպրոցներում` որպես լարային բաժնի վարիչ, իսկ 2006թ-ից` Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցում` որպես լարային բաժնի վարիչ: Արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի, «Գերազանց աշխատող», «Աշխատանքային վետերան» մեդալների և այլն: Մահացել է Երևանում: