
Արամ Սաթունց
Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան
Դրամատուրգ, թատերագետ

ԱնԺելա Շահնաբաթյան
Պարուհի

Էդուարդ Բաղդասարյան
Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան
Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Լավրենտ Վարդանյան
Գեղանկարիչ

Ֆլորա Մարտիրոսյան
Երգչուհի

Աբգար Ափինյան
Գրականագետ

Դավիթ Մուշեղյան
Կիթառահար

Արփի Ոսկանյան
Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան
Դուդուկահար

Նառա Վարդանյան
Արձակագիր

Ժիրայր Շահրիմանյան
Կոմպոզիտոր
ՀԱԿՈԲ ՈՍԿԱՆՅԱՆ

20 հուլիս, 1924 - 9 ապրիլ, 1993
Յակով Տեր-Ոսկանյան
Ծնվել է Թիֆլիսում: 1947թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետը, 1952թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Կոնստանտին Սարաջևի դասարանը: 1947-50թթ, 1955-57թթ և 1984թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1989թ-ից` պրոֆեսոր), 1956-77թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտկան ուսումնարանում, 1980թ-ից՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 1958թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1988-91թթ` նաև տնօրենը և գեղարվեստական ղեկավարը: Իրականացրել է Պ.Չայկովսկու «Կարապի լիճը», Ա.Ադանի «Ժիզել», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը», «Ռոմեո և Ջուլիետ», Ա.Խաչատրյանի «Գայանե» (նաև` Գդանսկում, 1976թ.), «Սպարտակ» (1973թ., Վրոցլավ), «Դիմակահանդես», Է.Հովհաննիսյանի «Անտունի», «Երկնագույն նոկտյուրն», Ա.Սպենդիարյանի «Երեք արմավենի», Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Կ.Օրբելյանի «Անմահություն», Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1966թ., Կահիրե), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1969թ., Կատովիցե), Ա.Կրեյնի «Լաուրենսիա» (1971թ., Կատովիցե) բալետները, Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, «Ճանապարհ դեպի Արզրում» օպերան և այլն: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: