Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՍԱԹԵՆԻԿ ՉՄՇԿՅԱՆ

Դերասանուհի

11 հունիս, 1849 - 24 դեկտեմբեր, 1907

Եղիսաբեթ Տեր-Աբրահամյան

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Գևորգ Չմշկյանի կինը և արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից: Դպրոցական տարիներից (1863թ.) նվիրվել է բեմին` սկզբում որպես երգչուհի (մեցցո-սոպրանո): Հետագայում խաղացել է Գևորգ Չմշկյանի թատերախմբում: Հատկապես աչքի է ընկել բնութագրական և դրամատիկական դերերով, հատկապես Գ.Սունդուկյանի պիեսներում: Մասնակցել է Երևանում, Ալեքսանդրապոլում, Անդրկովկասի հայաշատ վայրերում կազմակերպված ներկայացումներին: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա, Շուշան), «Խաթաբալա» (Խամփերի, Մարքրիտ), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Պորցիա), «Օթելլո» (Էմիլիա), «Համլետ» (Գերտրուդ), Մոլիերի «Բռնի ամուսնություն» (Դորիմեն), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Խլեստովա) և այլն: Մասնակցել է նաև վրացական ներկայացումների: Վրացերեն լեզվով նրա կերտած Շուշանիկի (Հ.Կարինյանի «Շուշանիկ») կերպարը բարձր է գնահատել Ա.Ծերեթելին: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար