Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ԱՌԼԵՆ ՖՐԵՆՍԻՍ

Դերասանուհի

20 հոկտեմբեր, 1907 - 31 մայիս, 2001

Առլեն Գազանջյան

Ծնվել է ԱՄՆ Բոստոն քաղաքում: Եղել է լուսանկարիչ Արամ Գազանջյանի դուստրը: 1914թ. տեղափոխվել է Նյու Յորք, սովորել է տեղի «Մոնթ Սենթ Վինսենթ» ակադեմիայում, ապա՝ «Մանհեթն Ֆինչ» ուսումնարանում, իսկ թատերական կրթություն ստացել է «Գիլդ» դրամատիկական դպրոցում: 1937թ-ից աշխատել է ռադիոյում, թատրոնում:Նրա առաջին մեծ հաջողությունը թատրոնում եղել է «Փափկասուն աղջիկներ» կատակերգությունը: Գլխավոր դերերով հանդես է եկել «Մորաքույր Ջենի», «Դանտոնի մահը», «Առյուծը ձմռանը», «Չին-Չին», «Կընթրենք ութին» և այլ ներկայացումներում: 1950թ-ից աշխատել է նաև հեռուստատեսությունում, ստեղծել է ավելի քան 10 հաղորդումներ` «Տունը», «Առլին Ֆրենսիս շոու» և այլն: Խմբագրել է «NBC» ընկերության «Իմ ուղեգիծը» հեռուստահանդեսը: Նկարահանվել է «Ֆեդորա», «Բեմահարթակի մարզիչը», «Մեկ, երկու, երեք», «Ամեն ինչ ոգևորիչ է» ֆիլմերում: Հեղինակել է «Միանգամայն վստահ», «Հմայքի կախարդանք», «Իմ խոհանոցը» գրքերը: 1973թ. արժանացել է «Տարվա կին» տիտղոսին: Մահացել է ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար