Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

24 հունվար, 1924 - 17 հունիս, 1971

Պարույր Ղազարյան

Ծնվել է ՀՀ Չանախչի (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն) գյուղում: 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1946-51թթ աշխատել է «Ավանգարդ» և «Գրական թերթ» պարբերականների խմբագրություններում, արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերությունում: 1951-55թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում, որտեղ 1955-59թթ դասավանդել է հայոց լեզու: 1963-71թթ եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966-71թթ` միաժամանակ, Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը: 1969թ. «Սայաթ-Նովա» մենագրության համար, որը ներկայացվել էր թեկնածուի գիտական աստիճանի հայցման, գրողին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նրա բանաստեղծությունները տպագրվել են 1942թ-ից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948թ.) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953թ.) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954թ.), «Նորից քեզ հետ» (1957թ.) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծական նոր որակի սկիզբն են նրա սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959թ., վերամշակված հրատարակություն 1966թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1967թ.) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Հայոց Ցեղասպանության (1915թ.) տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935թ.։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։ Առանձնակի նշանակություն ունեն նաև բանաստեղծի մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով: Առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Հայոց Ցեղասպանության ապրիլյան զոհերի հիշատակին։ Գրողն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու.Ուիտմեն), եվրոպակամ (Պ.Էլյուար) և ռուսական (Վ.Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրություն առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963թ.) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու-բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971թ.) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով նա բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ճատագով։ Գրել է նաև գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններ ու հոդվածներ` նվիրված Գրիգոր Նարեկացուն, Մեսրոպ Մաշտոցին, Կոմիտասին, Նահապետ Քուչակին, Պետրոս Դուրյանին, Հովհաննես Թումանյանին, Եղիշե Չարենցին և ժամանակակից բանաստեղծներին, հայոց պատմությանը ու լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969թ.) մենագրությունը, որտեղ լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և, թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ, վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։ Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են նրա մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (1976թ., հ.6)։ Դրանցում հանդես է եկել նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ, իսկ բանաստեղծության տեսության վերաբերյալ նրա առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։ Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Թարգմանել է Ա.Միցկևիչի (պոեմներ), Ա.Պուշկինի, Խ.Բոտևի, Մ.Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յ.Կուպալայի, Յ.Ռայնիսի, Ս.Եսենինի, Վ.Բրյուսովի, Ի.Աբաշիձեի, Վ.Մայակովսկու («Վարտիքավոր ամպ»), Է.Մեժելայտիսի («Մարդը», 1965թ., ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968թ., ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։ Գրողի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաներեն, լիտվերեն, վրացերեն, չեխերեն, հունգարարեն և այլ լեզուներով։ Գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962թ., «Հայֆիլմ»), «Սայաթ-Նովա» (1965թ., «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։ Ընտրվել է ԽՍՀՄ 7-րդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր: Մահացել է Երևանում՝ ավտովթարից, թաղված է ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Ըստ վարկածի, գրողի սպանությունը եղել է կազմակերպված և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով: Սևակի անունով կոչվել են դպրոցներ, փողոցներ ՀՀ քաղաքներում, թաղամաս Երևանում, գյուղ Արարատի մարզում, որի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթարը: Զանգակատուն գյուղում գործում է բանաստեղծի տուն-թանգարանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար