Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ

Գեղանկարիչ

1 հոկտեմբեր, 1866 - 7 հոկտեմբեր, 1947

Ծնվել է Տրապիզոնում: 1887թ. ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը: 1887-91թթ սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում: 1891թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին: 1891-95թթ ստեղծագործել է Վիեննայում, ապա` Սանկտ Պետերբուրգում, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ: Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Հեղինակել է նաև դիմանկարներ, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործեր, հայկական, մանրանկարներից ընդօրինակումներ: Կատարել է Թիֆլիսի Սբ. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները, Կուսանաց անապատի Սբ. Ստեփանոս, Արմավիրի Սբ. Գևորգ եկեղեցիների վերաշինությունը, պատրաստել Կարսի Սբ. Գրիգոր եկեղեցու բեմը, դուռը և այլն: Առավել ճանաչվել է «Արևելյան փոստ», «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան», ՀԱՊ), «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սբ. Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիրլյան» կտավներով: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Բաթումում (1899թ.), Թիֆլիսում (1900-08թթ), Պյատիգորսկում և Բաքվում (1902թ.), Փարիզում (1919-20թթ), Լոնդոնում (1921թ.), ԱՄՆ-ում (1922-23թթ), Երևանում (1956թ.): 1922թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Մահացել է Նյու Յորքի նահանգի Մեդֆորդ քաղաքում, 1948թ. աճյունը տեղափոխվել է Երևան: Կտակի համաձայն` գործերը հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին: