ՆԱՐԻՆԵ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

Հաղորդավար, դերասանուհի

Ծնվել է 1979թ. մարտի 2-ին, Երևանում: Հաղորդավար, պրոդյուսեր Մարինա Սուլթանյանի քույրն է: 1996թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ ավարտել է պարարվեստի ուսումնարանը: Ավարտել է նաև «Բարեկամություն» պարի անսամբլի ստուդիան, Հ.Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնը, 1986թ.` երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Մասնակցել է մի շարք փառատոների, որից հետո 2002թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Զուգահեռ դասավանդել է պար Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնում: Ուսանողական տարիներին արժանացել է մի շարք մրցանակների: 2000-02թթ խաղացել է Երևանի Հ.Մալյանի անվան թատրոնում` որպես դերասանուհի: 2001-05թթ աշխատել է «Մետեո ԹիՎի» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, 2002-03թթ վարել է «Որակի նշան» հաղորդումը, 2002-04թթ խաղացել է Երևանի Փոքր թատրոնում: 2003-05թթ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում վարել է «Նամականի» հաղորդումը: 2004-06թթ խաղացել է Երևանի «Գոյ» թատրոնում: Մասնակցել է մի շարք թատերական ներկայացումների և շրջագայությունների: 2005-06թթ հանդիսացել է «Ջազզվե» ընկերության գովազդային դեմքը և վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Սրճենք» հաղորդումը: 2006-07թթ «Արմենիա» հեռուստաընկերությամբ վարել է «Երբ պարում են աստղերը» նախագիծը, 2007-08թթ «ԹիՎի 5» հեռուստաընկերությամբ` «Բլից» հաղորդումը, 2009թ. «Շանթ» հեռուստաընկերությամբ` «Հայսուպերսթար 4» նախագիծը: 2013թ-ից վարում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նանե» հաղորդումը: Արժանացել է «Տարվա ոճային հաղորդավար» մրցանակին: 2013թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Վարել է հանդիսություններ, միջոցառումներ, մրցանակաբաշխություններ, համերգներ: Խաղացել է «Ճակատագիր» (2005թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) և այլ ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար