Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ

Բանաստեղծ

18 օգոստոս, 1876 - 24 նոյեմբեր, 1927

Շուշանիկ Փոպոլճյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում: 1893թ. մտել է Հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը: 1899թ. «Տարազ»-ում տպագրել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1900թ. «Աղբյուր»-ում՝ առաջին պատմվածքը: 1903թ. տեղափոխվել է Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի ռոստով, ՌԴ): Հակոբ Հակոբյանի հետ եղել է հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը: Եթե բանաստեղծի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվել է Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդել նրա պոեզիային, նպաստել ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը: 1907թ. լույս է տեսել նրա առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ («Հանգցրեք ջահերը», «Ետ տար քո խաչը», «Բանվորները» և այլն) նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, սոցիալական անարդարության, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով: Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական-քննադատական միտքը: Բանաստեղծի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կնոջ դատի պաշտպանությանը հայ իրականության մեջ («Գեղջկուհու մորմոքը», «Արծվի սերը», «Որպես քնքուշ մայիսյան վարդ...»): Գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել: Ետհոկտեմբերյան շրջանում, 1917-22թթ, ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր՝ «Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ.Լենինին), «Կարմիրներ» և այլն: Հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը (Ս.Շահումյանի անվան) Վլադիկավկազում: 1921թ. տեղափոխվել է Հայաստան: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Կուրղինյանի անունով է կոչվել փողոց, դպրոց, գրադարան Գյումրիում, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին: Նրա անունով փողոց և նրբանցք կա նաև Երևանում: