Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՄԵԼԻՔՅԱՆ

Կոմպոզիտոր

8 մայիս, 1947 - 6 մարտ, 2006

Ծնվել է Երևանում: 1967թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կլառնետի, ապա` Էմին Արիստակեսյանի կոմպոզիցիայի դասարանը: 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը` Էդվարդ Միրզոյանի դասարանը: Ուսանողական տարիներին գրել է սոնատ կլառնետի և դաշնամուրի համար, որի համար արժանացել է Երիտասարդ կոմպոզիտորների 3-րդ համամիութենական մրցույթի մրցանակին: Գրել է «Աբսուրդի վերջը կամ օտար արյուն» օպերան, «Ամբոխները խելագարված», «Ձոն սիրուն» վոկալ-սիմֆոնիկ պոեմները, կոնցերտներ ջութակի և նվագախմբի (1987թ.), թավջութակի և կամերային նվագախմբի (1989թ., 1993թ.), դաշնամուրի և կամերային նվագախմբի (1985թ.) համար, փողային կվինտետներ (1984թ., 1988թ.), փողային կվարտետ (1978թ.), 4 լարային կվարտետ, տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի (1984թ., Դմիտրի Շոստակովիչի հիշատակին), տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի (1989թ., Առնո Բաբաջանյանի հիշատակին), տրիո ջութակի, ալտի, թավջութակի և վիբրաֆոնի, «Հեքիաթների աշխարհում» (24 պիես՝ դաշնամուրի համար), «12 նազանքներ»՝ ֆագոտի, 12 պիես թավջութակի և դաշնամուրի, 3 կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար սոնատներ, անսամբլներ: Հեղինակել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտություններ` «Նվագախումբն անցավ փողոցով» (1976թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Այցելություն» (1979թ., կարճամետրաժ), «Այդքան սպասվող օրը» (1988թ.), «Մենք դեռ կհանդիպենք» (1984թ.), «Հնարամիտ գյուղացին» (1984թ., անիմացիա): Արժանացել է միջազգային տարբեր մրցանակների: 1972թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, 1991թ-ից` միության վարչության անդամ և վարչության պատասխանատու քարտուղարը: Միաժամանակ ղեկավարել է միության «Արճեշ» հրատարակչությունը: 2005թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` դաշնամուրի, ջութակի և թավջութակի երեք կոնցերտների համար: Մահացել է Երևանում: