ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Կոմպոզիտոր

2 մայիս, 1892 - 30 հունվար, 1978

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1909թ. ավարտել է Պերպերյան գիմնազիան: Աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ և խմբավար: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնադրել է «Հայկական երաժշտական ընկերությունը»: 1910-15թթ աշակերտել է Կոմիտասին, երգել նրա երգչախմբում: Իրականացրել է Հ.Թումանյանի «Անուշ» պոեմի բեմադրությունը: Կոմիտասի մյուս աշակերտների հետ 1920թ. մեկնել է Փարիզ, որտեղ նշանակվել է հայկական եկեղեցու երգչախմբի ղեկավար: Այնուհետև Բելգիայում ստեղծել է «Հայեր» երաժշտական ընկերությունը, հիմնել երգչախումբ: Սովորել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում: 1931թ. Մարսելում կազմակերպել է երկրորդ «Հայկական երաժշտական ընկերությունը», իրականացրել Կոմիտասի և իր իսկ ստեղծագործությունների կատարումները: 1947թ. տեղափոխվել է Փարիզ: Նրա գրչին են պատկանում հայ ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայ պոետների խոսքերով գրված երգեր, «Սրբազան երգեցողությունք Հայաստանյաց եկեղեցվո» ծավալուն աշխատությունը: Կոմպոզիտորի դերը մեծ է եղել իր ուսուցչի` Կոմիտասի ստեղծագործությունների հավաքման և հրատարակման գործում: Նրա շնորհիվ լրացվել և հրատարակվել է Կոմիտասի «Պատարագը»: Մահացել է Մարսելում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար