ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

16 դեկտեմբեր, 1902 - 8 մարտ, 1984

Ծնվել է Բաքվում: 1931թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Դ.Լեկգերի ջութակի, 1936թ.` Կոնստանտին Սարաջևի դիրիժորության դասարանները: 1938-65թթ եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր: Ղեկավարել է Ա.Տեր-Ղևոնդյանի «Անահիտ» (1940թ.), Ա.Խաչատրյանի «Գայանե» (1947թ.), Գ.Եղիազարյանի «Սևան» (1955թ.), Է.Հովհաննիսյանի «Սարմար» (1957թ.), Է.Խաղագորտյանի «Սոնա» (1957թ.) բալետների, Յու.Գևորգյանի «Խարույկ» օպերայի (1959թ.) առաջին բեմադրությունները: Հեղինակել է սիմֆոնիաներ` սիմֆոնիա-պոեմ (1942թ.), սիմֆոնիկ պոեմ (1945թ.), կամերային-գործիքային անսամբլներ` լարային 2 կվարտետ (1940թ., 1965թ.), խմբերգեր, ռոմանսներ, երգեր և այլ ստեղծագործություններ: 1929թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1965-66թթ դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար