Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

16 դեկտեմբեր, 1902 - 8 մարտ, 1984

Ծնվել է Բաքվում: 1931թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Դ.Լեկգերի ջութակի, 1936թ.` Կոնստանտին Սարաջևի դիրիժորության դասարանները: 1938-65թթ եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր: Ղեկավարել է Ա.Տեր-Ղևոնդյանի «Անահիտ» (1940թ.), Ա.Խաչատրյանի «Գայանե» (1947թ.), Գ.Եղիազարյանի «Սևան» (1955թ.), Է.Հովհաննիսյանի «Սարմար» (1957թ.), Է.Խաղագորտյանի «Սոնա» (1957թ.) բալետների, Յու.Գևորգյանի «Խարույկ» օպերայի (1959թ.) առաջին բեմադրությունները: Հեղինակել է սիմֆոնիաներ` սիմֆոնիա-պոեմ (1942թ.), սիմֆոնիկ պոեմ (1945թ.), կամերային-գործիքային անսամբլներ` լարային 2 կվարտետ (1940թ., 1965թ.), խմբերգեր, ռոմանսներ, երգեր և այլ ստեղծագործություններ: 1929թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1965-66թթ դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար