Հակոբ Կամարի

Լրագրող, պետական գործիչ

Ազատ Վշտունի

Բանաստեղծ

Արմանդ Թոքաթյան

Օպերային երգիչ

Մարիա Չմշկյան

Օպերային երգչուհի

Յակով Խաչիկյան

Գրականագետ, փիլիսոփա

Ռիշար Ժերանյան

Գեղանկարիչ

Րաֆֆի Պետրոսյան

Դաշնակահար

Յուրի Արոյան

Դերասան

Սահակ Պողոսյան

Քանդակագործ

Նունե Բադալյան

Օպերային երգչուհի

Նարեկ Հարթունյան

Արվեստաբան

Արմինե Պողոսյան

Դերասանուհի

Ռուբինա Ռուբեն

Դերասանուհի

Արսեն Հակոբյան

Դերասան, պարող, պարուսույց

Տիգրան Համասյան

Դաշնակահար

 

 

 

 

ՍՐԱՊԻՈՆ ՀԵՔԻՄՅԱՆ

Դրամատուրգ

16 օգոստոս, 1832 - 7 մարտ, 1892

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի Մխիթարյանների տարրական դպրոցում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հմտացել եվրոպական մի շարք լեզուների մեջ: Հեղինակել է «Արտաշես և Մաթենիկ» (1848թ.), «Հարմակ և Աշխեն» (1850թ.), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները: 1856թ. հաստատվել է Կ.Պոլսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներով հանդես է եկել հայերեն, թուրքերեն, իտալերեն: Գլխավոր դերերը կատարել է ինքը: Այս թատրոնի համար գրել է «Սամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են Պետրոս Ադամյանը, Գևորգ Չմշկյանը, Հովհաննես Աբելյանը): Ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք Մասյաց» և այլ պարբերականներում: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար