
Յոզեֆ Նիկորովիչ
Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան
Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Խորեն Տեր-Հարության
Քանդակագործ

Արև Բաղդասարյան
Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան
Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան
Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան
Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան
Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան
Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան
Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան
Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան
Մարզական մեկնաբան
ՍՈՆԱ ՎԱՆ

Սոնա Տեր-Հովհաննիսյան
Ծնվել է 1952թ. փետրվարի 8-ին, Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1978թ. տեղափոխվել է ԱՄՆ: 1978-96թթ եղել է Լոս Անջելեսի «Կայզեր» բժշկական կենտրոնի գիտաշխատող, 1996թ-ից՝ «Բրոդվեյ» բժշկական կենտրոնի հոգեբան, 1996-97թթ, միաժամանակ՝ «Եղիցի լույս» (Լոս Անջելես) գրական, մշակութային ամսագրի հրատարակիչ-խմբագիրը: ԱՄՆ-ի համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում։ 2006թ. հիմնադրել է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսը, որտեղ 2013թ-ից գլխավոր խմբագիրն է: Հեղինակել է քնարախոհական բանաստեղծություններ` «Լույսի ծվեններ» (1996թ.), «Ես անուն չունեմ» (2003թ.), «Ես ձայն եմ լսում» (2006թ.), «Չառա անունով թռչունը» (2011թ.), «Չընդհատված Շահրեզադե» (2015թ.), «Լիբրետո անապատի համար» (2015թ.) ժողովածուները: Առանձին գրքերով և բանաստեղծական շարքերով թարգմանվել է վրացերեն, ուկրաիներեն, ռուսերեն, բելոռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ղազախերեն, արաբերեն: Արժանացել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների ոսկե մեդալների, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հուշամեդալի, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Առևտրի պալատի կողմից սահմանված «Կինը գրականության մեջ -2013» մրցանակին, Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության հուշամեդալի և հայրենական ու ամերիկյան գրական-մշակութային այլ մրցանակների, պարգևների, դիպլոմների, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: