Մելքոն Գյուրջյան

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Տիրոյան

Բնագետ, գրող

Վահրամ Մուհենտիսյան

Ջութակահար, դիրիժոր

Էդուարդ Սաֆարյան

Ճարտարապետ

Վարուժան Խաստուր

Բանաստեղծ, թարգմանիչ

Անչոկ

Երգչուհի

Սամվել Բաղդասարյան

Դերասան, նմանակող

Ավետիք Էլոյան

Ճարտարապետ

Նունե Մելիքյան

Ջութակահար

 

 

 

 

ՍՄԲԱՏ ԲՅՈՒՐԱՏ

Արձակագիր

2 մարտ, 1862 - 2 օգոստոս, 1915

Սմբատ Տեր-Ղազարյանց

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքում: Կրթությունն ստացել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտել է 1880թ. և վերադարձել հայրենիք, նշանակվել Մարաշի կիլիկիան ընկերության դպրոցի տնօրեն։ Հետևել է նաև Սորբոնի համալսարանի մանկավարժության դասնթացներին: Այնուհետև պաշտոնավարել է Զեյթունի միացյալ ընկերության կենտրոնական վարժարանում։ 1885թ. Սիս քաղաքում բացել է վարժարան, սակայն կարճ ժամանակից փակել է և տեղափոխվել Կ.Պոլիս, զբաղվել գրականությամբ։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1896թ. կոտորածներից հետո ընտանիքով փախել է Եգիպտոս և Կահիրեում հիմնադրել «Կեդրոնական կրթարան» վարժարանը, հրատարակել «Փյունիկ» կիսամյա պարբերականը, ապա` «Նոր օր» եռօրյա թերթը։ 1907թ. մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել Կ.Պոլիս, խմբագրել «Մանզումեի էֆքյար» օրաթերթը, այնտեղ տպագրելով «Բանտե բանտ» վեպը, որ առանձին գրքով լույս է տեսել 1910թ.։ 1909-10թթ հրատարակել է «Բուրգերեն», «Ավարայրրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, ապա` ծավալուն վեպեր` «Յըլտզե Սասուն», «Սասունեն ետքը», «Իննսունվեցը» վեպերը, որոնք լույս են տեսել 1910-12թթ։ Նրա գրչին են պատկանում նաև «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը», «Վերջին բերդը», «Արյունի ճամբուն վրա», «Արյունի ձորը» և այլ վեպեր։ Գրել է նաև պատմական աշխատություններ` «Հայկական ընդհանուր պատմություն» (1912թ.), «Արևելյան խնդիր» (1914թ.) և այլն։ Ժամանակին հայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ սեփական ստորագրությամբ` Հայկ, Լևոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի և այլն։ Անտիպ երկերից «Լեռնականի մը հուշատետրը» հետմահու լույս է տեսել «Բազմավեպ» պարբերականում, 1931-32թթ։ Եղել է Հայոց ցեղասպանության զոհ, սպանվել է Այաս քաղաքում, Կ.Պոլսի հայ մտավորականների հետ միասին։ 1997թ. Երևանի թիվ 125 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Սմբատ Բյուրատի անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար