
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳՈՒՍԱՆ ՇԵՐԱՄ

20 մարտ, 1857 - 3 հուլիս, 1938
Գրիգոր Տալյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է ժամանակի գուսանական երգարվեստի սկզբնավորողը, Աշուղ Քյամալիի թոռը: Տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվազել սովորել: 12-13 տարեկանից երգեր է հորինել: Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի (Մանուկյան Հակոբ) եռյակի կազմում շրջագայել է Երևան, Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Շուշի, Կարս և այլ հայաբնակ վայրեր: Ունեցել է նաև իր խումբը: Առաջին՝ «Պարտիզում վարդեր բացված» երգը լույս է տեսել Ա.Մխիթարյանցի կազմած ու խմբագրած «Տաղեր ու խաղեր» (1900թ.) ժողովածուում: 1902թ. տպագրվել է «Երգիչ Գրիգոր Տալյանի քնարը»: 1905թ. հրատարակված «Գանգատի շանթեր» գրքույկն ամփոփում է նրա հայրենասիրական և ազգային երգերը («Անդրանիկին», «Փութանք առաջ» և այլն): 1905թ. իր խմբով այցելել է Էջմիածին: Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը: 1914թ., Բաքվում բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը նրան, որպես «մետաքսի նման» նրբին երգեր հորինողի, անվանել է Շերամ: 1915թ. լույս է տեսել գուսանի «Անզուսպ արշավ» ժողովածուն, որտեղ տպագրված են «Անեծք Վիլհելմին», «Անդրանիկի կոչը», «Լինենք եղբայրներ» և այլ երգեր: 1915-35թթ բնակվել է Թիֆլիսում: Այս շրջանի լավագույն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «Էլի երկինս ամպել է»: Սիրային-քնարական երգերից առավել ժողովրդականություն են վայելում «Պարտիզում վարդեր բացված», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» և այլ երգեր: 1935թ. տեղափոխվել է Երևան: Որպես սաեղծագործող ձևավորվել է ժամանակի հայկական աշուղական երգարվեստի վերելք ապրող միջավայրում, որի հարուստ ավանդույթներն ընկալելով, հրաժարվել է բանաստեղծական բարդ ձևերից ու չափերից, նախընտրելով պարզն ու թեթևը՝ ինչը մոտիկ է բուն ժողովրդական մտածելակերպին ու տաղաչափությանը: Որպես երգահան առավել համարձակորեն, քան իր նախորդներն ու ժամանակակիցները, դիմել է հայկական բուն ժողովրդական թե գեղջկական և թե քաղաքային երգարվեստի ակունքներին, զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղանակների գունեղությունն ու հուզականությունը: 1959թ. նրա երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են «Երգեր» գրքում: Մահացել է Երևանում: