ՊՈՂՈՍ ՍՆԱՊՅԱՆ

Արձակագիր, գրաքննադատ

11 օգոստոս, 1927 - 14 հունիս, 2014

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Պելյանի գավառակ Պիթիաս գյուղում՝ Մուսա լեռան ստորոտում: 1950թ. ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը: 1962-64թթ սովորել է Փարիզի Ալիանս Ֆրանսեզում և Սորբոնի համալսարանում: 1951թ-ից աշխատակցել է սփյուռքի տարբեր պարբերականների: 1958թ-ից եղել է Բեյրութի «Բագին» հանդեսի խմբագրակազմի հիմնադիր-անդամ (Կարո Սասունի և Էդվարդ Բոյաջյանի հետ), 1966-2006թթ՝ գլխավոր խմբագիրը: Դասավանդել է Այնճարի «Հառաջ» քոլեջում, Բեյրութի «Սոֆյա Հակոբյան» երկրորդական վարժարանում: 1980թ-ից եղել է «Համազգային» բարձրագույն հիմնարկի գրական ճյուղի դասախոս: Հեղինակել է «Ժամանակ չկայ» (1953թ.) վիպակը, «Յեղափոխութեան համար» (1956թ.), «Ես այդ շունն եմ» (1966թ., 2-րդ հրտ.՝ 2006թ.), «Կորստեան թոյներ» (1970թ.), «Աղքատներուն աւանդութիւնը» (2002թ.) ժողովածուները և այլ գրքեր, գրականագիտական մենագրություններ, դիմանկարներ, տարեգրքեր, բազմաթիվ գրախոսական հոդվածներ: 1991թ. արժանացել է ՀԳՄ Մ.Նալբանդյանի անվան մրցանակի, 2003թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար