Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՄԱՄԻԿՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դրամատուրգ, թարգմանիչ

17 նոյեմբեր, 1877 - 17 հունիս, 1962

Ծնվել է Նախիջևանի Օրդուբադի շրջանի Քաղաքիկ գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Ագուլիսի ծխական դպրոցում: Տասը տարեկանում տեղափոխվել է Մոսկվա: 1897թ. ավարտել է տեղի Լազարյան ճեմարանը, 1901թ.` Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Համալսարանում գրել է «Վաղ տիրապետության շրջանը ըստ ռուսական իրավունքի» թեմայով աշխատանք և արժանացել գովասանական գնահատանքի: 1901-03թթ աշխատել է Մոսկվայում, 1903-12թթ` Թիֆլիսում, 1912-16թթ` Կոկանդում (Ուզբեկստան), որից հետո նորից տեղափոխվել է Թիֆլիս: 1901թ. եղել է Փարիզում և Բեռլինում, 1906թ.` Աթենքում, Հռոմում, Լյուցեռնում, Ցյուրիխում, Մյունխենում, Վիեննայում: 1917թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1917-19թթ աշխատակցել է այստեղ լույս տեսնող «Кавказское слово» թերթին: Նրա անվանը կարելի է հանդիպել 1917-20թթ «Кавказское слово», «Слово» (Թիֆլիս) և «Тифлисский листок» (1906թ.) պարբերականներում: 1921թ. գործուն մասնակցություն է ունեցել Թիֆլիսի Հայարտան (Հայ արվեստի տուն) կազմակերպմանը և ընդգրկվել այդ խորհրդի կազմում որպես նախագահի (Հովհաննես Թումանյան) տեղակալ: 1921-28թթ եղել է Երևանի առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) առաջին տնօրենը: Զուգահեռ եղել է նաև «Նորք» պարբերական հանդեսի պատասխանատու քարտուղարը: 1928թ. նշանակվել է Հայաստանի պետական հանրային գրադարանի (այժմ՝ Հայաստանի ազգային գրադարան) տնօրեն և ղեկավարել է մինչ 1932թ.: 1932-33թթ եղել է Հայաստանի պետական օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, որը կազմակերպվել ու բացվել է նրա անմիջական ջանքերով: 1933-37թթ աշխատել է Հայկինոյում` որպես գրական-գեղարվեստական խորհրդական և կինոսցենարիստ: 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, զբաղվել է դրամատուրգիայով, կինոդրամատուրգիայով և թարգմանություններով, որի ընթացքում հետապնդվել է խորհրդային իշխանությունների կողմից և կանգնել դատարանի առջև, իսկ հետագայում` արդարացվել: 1941թ. նշանակվել է Հեղինակային իրավունքների պահպանության համամիութենական վարչության հայկական բաժնի տնօրեն: Զբաղվել է նաև գիտական գործունեությամբ: 1953թ. գրաբարից ռուսերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ը: Թարգմանել է նաև Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», Ա.Բակունցի «Միրհավ» երկերը, Սուրեն Այվազյանի պատմվածքները: Ռուսերենից հայերեն է թարգմանել Ա.Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Արզրում», Ա.Օստրովսկու «Արդյունավոր պաշտոն», «Անօժիտը» (Արշալույս Տեր-Հովնանյանի հետ) և այլ գործեր: Գրել է մի քանի դրամա, որից երկուսը` «Փառանձեմ» և «Վարդազար» խաղացվել են հայ բեմերում: 1922թ. Լևոն Քալանթարը բեմադրել է նրա «Վարդազար» պիեսը: Գրել է «Գիքոր» ֆիլմի սցենարը (Ամասի Մարտիրոսյանի հետ), ինչպես նաև «Շունն ու կատուն» մուլտիպլիկացիոն ֆիլմի սցենարը, «Պեպո» գեղարվեստական ֆիլմի լիբրետոն և այլն: 1943-60թթ աշխատել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտում: 1945թ. լույս է տեսել ռուս-հայերեն բառարան, որը կազմել և խմբագրել է հայտնի գիտնականների հետ: Մտերմություն է արել Եղիշե Չարենցի հետ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար