Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՀՐԱՉ ԶԱՐԴԱՐՅԱՆ

Արձակագիր

15 հունվար, 1892 - 30 նոյեմբեր, 1986

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Եղել է գրող, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանի որդին: Սովորել է Կարինի Սանասարյան, Պոլսի Էսայան, ապա` Կեդրոնական վարժարաններում, Անդրկովկաս տարագրվելուց հետո` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Երևանի թեմական դպրոցում: Ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է նաև Սորբոնի համալսարանում: Գրական ասպարեզ է մտել 1920-ական թվականների վերջերից, աշխատակցելով ֆրանսահայ, նաև ամերիկահայ մի շարք պարբերականների, գերազանցապես պատմվածքներով: Փարիզում տպագրել է երկու վեպ` «Մեր կյանքը» (1934թ.) և «Որբացող մարդիկ» (1954թ.), ինչպես նաև «Ժամանակ և խորհուրդք յուր» (1955թ.) գիրքը, որը հեղինակի խորհրդածություններն են բարոյական, գրական և այլ խորհրդածությունների մասին: Վեպերում և պատմվածքներում պատկերել է ֆրանսահայերի կյանքը: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար