Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

9 հունիս, 1874 - 16 օգոստոս, 1915

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սևերեկի գավառի Սևավերակ գյուղաքաղաքում: 1876թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Խարբերդ, որտեղ և գրողն ստացել է կրթության՝ աշակերտելով Թլկատինցուն։ Սովորել է նախ ազգային վարժարանում, ապա՝ Ամերիկյան դպրոցում: Գրական ասպարեզ է մտել 1890-ական թվականների սկզբերից, Խարբերդում աշխատակցել «Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլ պոլսահայ թերթերի: 1892-1903թթ ուսուցչություն է արել Մեզիրեի ազգային կեդրոնական վարժարանում։ Քաղաքական գործունեության համար ձերբակալվել է (1903-04թթ)։ Ազատվելով, 1905թ. անցել է Բուլղարիա և հաստատվել Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը։ 1908թ. Երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձել է Կ.Պոլիս։ 1909թ. հիմնել է «Ազատամարտ» օրաթերթը: 1910թ. լույս է տեսել նրա «Ցայգալույս»-ը։ Ստեղծագործել է տարբեր ժանրերով՝ չափածո և արձակ բանաստեղծություն («Մենավոր ծառը», «Գամբռը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանությունը»), վիպակ ու նորավեպ («Սև հավը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սերը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթ («Քարացածները», «Ծովակին հարսը», լեգենդ («Յոթ երգիչները», «Բռնավորին արցունքը», «Ով որ սուլթան մը ունի իր հոգիին մեջ»), որոնք լայն հնարավորություն են ընձեռել այլաբանական ընդհանրացումների համար։ Գրել է նաև մի շարք գրականագիտական հոդվածներ՝ «Վաղվա գրականությունը» (1900թ.), «Թլկատինցի» (1908թ.), «Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմը» (1910թ.) և այլն: Կազմել ու հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (վեց գիրք)։ Թարգմանություններ է կատարել Մ.Գորկուց, Վ.Կորոլենկոյից, Է.Վերհարնից, Պ.Շելլիից, Վ.Հյուգոյից, Օ.Ուայլդից, Ա.Ֆրանսից։ Նրա «Ցայգալույսը» 1912թ. Փարիզում հրատարակվել է ֆրանսերեն: Եղել է Հայոց Ցեղասպանության զոհերից մեկը, ձերբակալվել և ուղարկվել է Այաշ, Կոնիա, ապա՝ Հալեպ, որտեղ էլ սպանվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար