
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

27 փետրվար, 1937 - 6 դեկտեմբեր, 2009
Ծնվել է ՀՀ Արթիկի շրջանի Անիպեմզա գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1955թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ղ.Աղայանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, 1960թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակոււտետը։ 1960թ-ից աշխատել է մամուլում: Մինչև 1965թ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, 1965-68թթ` «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում` որպես բաժնի վարիչ, ապա` պատասխանատու քարտուղար, 1972-74թթ` «Գարուն» ամսագրում` որպես գլխավոր խմբագրի տեղակալ: Աշխատել է նաև «Գրքերի աշխարհ», «Գրական թերթ» պարբերականների խմբագրություններում, «Սովետական գրող» հրատարակչությունում, հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Հեղինակել է «Քարավան» (1971թ.), «Հեռավոր հողի ձայնը» (1973թ.), «Հարցաքննություն» (1977թ.), «Մոր ձայնը» (1980թ.) վիպակների ու պատմվածքների ժողովածուները։ Բեմադրվել են նրա «Հայր Տոնապետի մենախոսությունը» (հեղինակակից՝ Գ․Չալիկյան, 1973թ.), «Հրաժարական» (1978թ.) պիեսները։ Գրողի սցենարով նկարահանվել է «Խոնարհվիր վաղվա օրվան» գեղարվեստական կինոնկարը (1979թ.)։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը ժողովրդական ավանդույթներն են, նյութը՝ ետպատերազմյան և ժամանակակից կյանքը։ 1968թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1988թ-ից` առաջին քարտուղարը, 1996թ-ից` Հայ գրողների միության նախագահը, 2003թ-ից` Գրողների միությունների միջազգային կազմակերպության անդամ: Մահացել է Երևանում: 2014թ. Գյումրիի Պիոներական փողոցը վերանվանվել է Հովհաննես Մելքոնյանի անունով: