Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԻՍԱՐՅԱՆ

Արձակագիր

24 հունիս, 1827 - 9 օգոստոս, 1916

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել Է ծննդավայրում: Եղել Է ուսուցիչ: 1851թ-ից Կ.Պոլսում հրատարակել է «Բանասեր» պարբերագիրք-ժողովածուն, որի նպատակն էր «լուսավորություն, կրթություն քարոզել, ազգային առաջադիմություն առաջնորդել»: «Բանասեր» հանդեսը աշխարհաբար լեզվով առաջին պարբերականն էր, որը 1852թ. դադարել Է լույս տեսնել: Գրողը ձեռնամուխ է եղել «Ժուռնալ Ազիատիկ դը Կոնստանտինոպլ» («Journal Asiatique de Constantinople») ֆրանսալեզու պարբերականի հրատարակությանը: Նրա «Խոսրով և Մաքրուհի» (1851թ.), «Նեոն կամ Կատարած աշխարհի» (1867թ.) վեպերը, կրոնաբարոյախոսական ու սենտիմենտալ-հայեցողական գաղափարախոսությամբ հանդերձ, դասվում են հայ ռոմանտիկական գրականության ուշագրավ գործերի շարքը: Լույս է ընծայել նաև «Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնաբարթէին վարուցը» (1847թ.), «Դիւան», որ է տաղարան» (1871թ.) գրքերը: Մահացել է Կոստանդնուպոլսում: