Եղիշե Դուրյան

Բանասեր, բանաստեղծ, եկեղեցական գործիչ

Մկրտիչ Թաշճյան

Դերասան, բեմադրիչ

Վիլյամ Հայկազյան

Կինոռեժիսոր

Արթուր Թարխանյան

Ճարտարապետ

Նարա Շլեպչյան

Հաղորդավար

Ֆելիքս Մելոյան

Գրաքննադատ

Երվանդ Պետրոսյան

Բանաստեղծ, մանկագիր

Պողոս Բիազբեկյան

Օպերային երգիչ

Արփի Հարությունյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱԿՈԲ ԱՆՏՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

21 հունվար, 1887 - 4 դեկտեմբեր, 1967

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1906թ. ավարտել է Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջը, որից հետո զբաղվել մանկավարժական աշխատանքով, ապա պաշտոնավարել Կ.Պոլսի ամերիկյան դեսպանատանը։ 1916թ. ամերիկյան դեսպան Մորգենթաուի հետ, որի անձնական քարտուղարն էր, մեկնել է ԱՄՆ, շարունակել ուսումը Նյու Յորքի համալսարանում։ Բանաստեղծություններով, հոդվածներով աշխատակցել է հայկական մամուլին` «Շանթ», «Հայաստանի կոչնակ», «Հայ կին», «Անահիտ», «Նոր գիր» և այլն: 1920թ. Կ.Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բյուրեղներ» վերնագրով (1921թ.)։ Երկրորդ գրքում ամփոփված են արձակ և չափածո ստեղծագործությունները` «Բյուրեղներ» (1960թ.): Զբաղվել է նաև թարգմանությամբ, իր կնոջ` Ժանին Մեյի (Ժանն Անտոնյան) պատմվածքներից մի քանիսը նրա թարգմանությամբ լույս են տեսել «Հայ կին» և «Հայաստանի կոչնակ» պարբերականներում։ Թարգմանություններ է կատարել Շառլ Բոդլերից, Հենրի Լոնգֆելլոյից, Վիլյամ Շեքսպիրից, Վիկտոր Հյուգոյից և այլ հեղինակներից։ Շելլիի «Պրոմեթեոս արձակած» երկը նրա չափածո թարգմանությամբ լույս է տեսել Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում։ Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար