Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան

Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ԽՈՐԵՆ ԳԱԼՖԱՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ

1 հոկտեմբեր, 1832 - 4 նոյեմբեր, 1892

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Հայտնի է եղել նաև «Նար-Պեյ» անունով: Եղել է բանասեր, պատմաբան Ամբրոսիոս Գալֆայանի եղբայրը: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա` Վենետիկի Ռափայելյան վարժարանում: Գործուն մասնակցություն է ունեցել Մխիթարյան միաբանության աշխատանքներին, «Բազմավեպ»-ի հրատարակությանը, որտեղ տպագրել է ինքնուրույն և թարգմանական (Շեքսպիրից, Հյուգոյից, Լամարթինից, Ալֆիերիից) երկեր: 1857թ., հրաժարվելով Մխիթարյաններից, մեկնել է Փարիզ, մասնակցել Գաբրիել Այվազովսկու «Մասյաց աղավնի» հանդեսի հրատարակմանը, միաժամանակ դասավանդել Հայկազյան վարժարանում: 1861թ. եղել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի ուսուցիչ: 1867թ. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: Տիրապետել է 7 լեզուների, հայերեն է թարգմանել ֆրանսիացի, իտալացի գրողների երկերը (Ալֆոնս Լամարտին, Վիկտոր Հյուգո և այլն): Թարգմանել և հրատարակել է «Դաշնակք Լամարթինեայ» (1859թ.) բանաստեղծությունների ժողովածուն: Նրա չափածո գործերի առաջին ժողովածուն` «Վարդենիք»-ը (1863թ.), ունի էրոտիզմի տարրեր, որի քննադատությամբ հանդես է եկել Միքայել Նալբանդյանը «Աղցմիք» պատասխան պոեմում: «Ստուերք հայկականք» (1874թ.) և «Քնար պանդխտին» (1868թ.) բանաստեղծությունների ժողովածուներում երգել է պանդխտի ցավերն ու հույզերը: 1870թ. հրատարակել է «Հայոց եկեղեցին և անդրալեռնականք» աշխատությունը, բազմաթիվ հոդվածներ, որոնցում անդրադարձել է Հայաստանի անազատ վիճակին, ապագա Հայաստանի սոցիալ-քաղաքական կարգին վերաբերող հարցերին: 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո ուղարկվել է Պետերբուրգ` դիվանագիտական բանակցությունների, ապա Մկրտիչ Խրիմյանի պատվիրակության կազմում մասնակցել է Բեռլինի վեհաժողովին` որպես թարգմանիչ-խորհրդական: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար