
Անայիս
Արձակագիր, բանաստեղծ

Մարտին Լուսինյան
Դերասան

Հովհաննես Մամիկոնյան
Գրականագետ

Միհրան Երկաթ
Օպերային երգիչ

Իզա Չոլախյան
Ճարտարապետ

Աշոտ Ասատուրյան
Պարուսույց, բեմադրիչ

Միքայել Ախտյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Կարո Հայրապետյան
Ջութակահար

Լեոնիդ Դավթյան
Տրոմբոնահար

Տիգրան Մատուլյան
Գեղանկարիչ

Գրիգոր Բաղդասարյան
Դերասան

Սաթիկ Սեյրանյան
Հաղորդավար, լրագրող

Ալիկ Հակոբյան
Հաղորդավար, լրագրող
ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆԻ

24 մայիս, 1902 - 1 դեկտեմբեր, 1980
Զարեհ Էոքսուզյան
Ծնվել է Տրապիզոնի նահանգի Օրդու գյուղում: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը հաճախել է ծննդավայրի Մովսիսյան վարժարան: Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին սպանվել է հայրը, որից հետո ընտանիքի հետ գաղթել է Սևաստոպոլ, Ղրիմ: 1919-22թթ սովորել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում: 1922թ. հաստատվել Ֆրանսիայում: Երկու տարի ապրել է Մարսելում, 1924-30թթ՝ Փարիզում, 1930-37թթ՝ Ստրասբուրգում: Օրվա ապրուստը հայթայթելով այլազան աշխատանքներով՝ 1920-ական թվականներից եռանդուն մասնակցություն է ունեցել ֆրանսահայ գրական-մշակութային կյանքին: Նրա առաջին ստեղծագործությունը «Գարուն» վերնագրով լույս է տեսել Վահան Թեքեյանի խմբագրած «Ժողովրդի ձայն» թերթում: Պետրոս Զարոյանի հետ կարճ ժամանակաընթացքում հրատարակել է «Նոր հավատք» հանդեսը, «Լուսաբաց» ամսաթերթը, աշխատակցել է սփյուռքի առաջադիմական մամուլին, և հատկապես ֆրանսահայ հանդեսներին ու թերթերին («Նավասարդ», «Նոր գիր», «Մշակույթ», «Անահիտ», «Զվարթնոց», «Զանգու», «Կյանք և արվեստ», «Մենք», «Անդաստան» և այլն): 1939թ. զորակոչվել է ֆրանսիական բանակ, գերի ընկել, 1945թ. ազատվել է: «Հալածվածները» խորագրով չորս հատորով ծրագրված վեպի առաջին հատորը «Փորձը» վերնագրով լույս է ընծայել 1929թ.: Հետագայում հրատարակվել են նաև մյուս երեք հատորները՝ «Թեկնածուն» (1967թ.), «Ասֆալթը» (1971թ.), «Տարօրինակ օր մը» (1973թ.): Հրատարակել է նաև պատմվածքների ժողովածուներ՝ «Վարձու սենեակ» (1946թ.), «Անձրեւոտ օրեր» (1958թ.), «Գոհարիկ և ուրիշներ» (1966թ.) պատմվածքների ժողովածուները, «Եւ եղեւ մարդ» (1964թ.) վեպը: Առանձին գրքով 1947թ. լույս է ընծայել «Դեպի երկիր» հայրենական հուշերի գիրքը: Իր ստեղծագործություններով որոշակի ավանդ է բերել սփյուռքահայ գրականության մեջ հատկանշվող «նահանջի» ուղղությանը: Մասնակցել է Սովետահայ գրողների երկրորդ համագումարին: Մահացել է Փարիզում: