ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ

Արձակագիր

3 օգոստոս, 1903 - 20 օգոստոս, 1974

Շահնուր Քերեսթեճյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա` Պերպերյան վարժարանում: Սովորելու տարիներին հիմնավոր կարդացել է հայ ու օտար գրականություն: Օժտված է եղել նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով: 1921թ. ավարտել է վարժարանը, որից հետո զբաղվել է լուսանկարչությամբ: 1922թ. հաստատվել է Փարիզում, որտեղ էլ զբաղվել է լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը: Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույց»-ին: 1929թ. լույս է ընծայել առաջին վեպը` «Նահանջը առանց երգի»: 1928-32թթ սովորել է Փարիզի համալսարանի գրականության բաժնում: Ծանր հիվանդության պատճառով հեռացել է Փարիզից և հաստատվել Ֆրանսիայի հարավում: 1933թ. հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն: Այս երկու գործով դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը: Որոշ ժամանակ ստեղծագործել է ֆրանսերեն` «Արմեն Լյուբեն» ստորագրությամբ: 1956թ-ից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հադվածներ ու մանրապատումներ: 1939թ. «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»-ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը: Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942թ.), «Գաղտագողի անցորդ» (1946թ.), «Սուրբ համբերություն» (1951թ.), «Բարձրավանդակ» (1957թ.) ժողովածուները։ 1950-ական թվականներից հայերեն լույս են տեսել նրա «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958թ.) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967թ.), «Կրակը կողքիս» (1973թ.) գրքերը, որոնցում ամփոփված են գրողի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963թ. նշվել է նրա 60-ամյակը և ավելի է տարածվել նրա համբավը: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար