ՍԵՎԱԿ ԱՎԱԳՅԱՆ

Պարող

Ծնվել է 1989թ. հունիսի 3-ին, Էջմիածնում: Ծնողները Գյումրի քաղաքից են, ովքեր 1988թ. երկրաշարժից հետո տեղափոխվել են Էջմիածին: 1990թ. ընտանիքով վերադարձել է Գյումրի, որտեղ 2005թ. ավարտել է «Ֆոտոն» վարժարանը: 1995-2005թթ պարել է Գյումրիի «Արագած» պարի համույթում, որը միջազգային մրցույթ-փառատոներում հաջողությունների հասնելու շնորհիվ, դարձել է ՀՀ Շիրակի մարզի Պարի պետական անսամբլ: 2007-09թթ պարել է Հայաստանում նոր ձևավորվող մյուզիքլում: 2012թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան: 2011-13թթ ծառայել է ՀՀ ՊՆ երգի-պարի համույթում` որպես առաջատար պարող: Հանդիսանում է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի «Պարող երգչախմբի» հիմնադիրը և պարուսույց-բեմադրիչը, որը 2014թ. Գյումրիում անցկացված «Վերածնունդ» մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: 2013թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացված «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մրցույթ-փառատոնում հանդես է եկել որպես պարուսույց-բեմադրիչ: Աշխատել է 3 խմբերի հետ, ովքեր արժանացել է Գրան Պրիի և առաջատար մրցանակների: 2009թ-ից աշխատում է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում` որպես մենակատար: 2013թ., անսամբլի 75-ամյակին նվիրված մենահամերգի ժամանակ, «Սասունցի Դավիթ» հայկական բալետում կերտել է Սասունցի Դավթի կերպարը: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում: 2014թ-ից հանդես է եկել «Ես և Նա» ռոք-օպերայում` որպես առաջատար պարող:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար